Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայրուղիների վիճակին։
«Հիմա ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ»,- գրել է նա։
Փաշինյանը նշել է, որ ավելի լավ է, որ դա չի էլ հիշվում։ Նրա խոսքով՝ և՛ Վանաձորով, և՛ Դիլիջանով մայրուղիները «նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»։
«Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է ասել նաև Երևան-Մարգարա, Երևան-Ագարակ, Երևան-Կոռնիձոր, Երևան-Սոթք, Երևան-Այգեպար, Երևան-Գոգավան, Երևան-Բավրա մայրուղիների մասին»,- եզրափակել է գրառումը Փաշինյանը։