«Աէրոֆլոտ» և «Ռոսիա» ավիաընկերությունները ՌԴ ավիացիոն իշխանություններից թույլտվություն են ստացել թռիչքներ իրականացնել դեպի Շիրակի մարզի Գյումրի քաղաք, հայտնել է Vestikavkaza.ru-ն։
Նշվում է, որ «Աէրոֆլոտ»-ը թույլտվություն է ստացել թռչելու դեպի Գյումրի՝ Միներալնիե Վոդիից (Ստավրոպոլի երկրամաս)։
Իսկ դրա դուստր «Ռոսիա» ավիաընկերությունը կկարողանա թռչել դեպի Գյումրի քաղաք՝ Սոչիից (Կրասնոդարի երկրամաս)։ Երկու քաղաքներից էլ թռիչքների հաճախականությունն ամեն օր է։
2023 թվականի հոկտեմբերի 29-ից «Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել էր Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը։