Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է Սարատովի փողոցներով վտանգավոր կերպով երթևեկում ադրբեջանական դրոշներով մեքենա, հայտնում է ՌԲԿ-ն։
Նշվում է, որ տեսանյութում երևում են կապույտ «Ժիգուլի»-ին ամրացված ադրբեջանական դրոշներ։ Մեքենայի վարորդը խախտում է երթևեկության կանոնները, մասնավորապես, մտնում է հանդիպակաց գոտի և մեծ արագությամբ փոխում գոտին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենան նկատվել է Սարատովի տարբեր փողոցներում։