Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական վճարային համակարգը կգործի երեք վճարման ձևաչափերով, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկության համար կարելի է վճարել տրանսպորտային քարտով, անհպում բանկային քարտով (բոլոր բանկերը, բացառությամբ ՎՏԲ-ի) և բջջային հավելվածով։
Քաղաքապետարանը նաև հայտնել է, որ տրանսպորտային քարտ կարելի է ձեռք բերել տերմինալներում կամ մետրոյի կայարանների դրամարկղայիններից, Telcell սպասարկման կետերում կամ Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների տեղեկատվական տաղավարներում։
Քարտը ստանալուց հետո պետք է միացնել ցանկալի սակագնային փաթեթը transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալների միջոցով կամ Telcell սպասարկման կետերում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախկինում հայտարարել էր հասարակական տրանսպորտի QR կոդով վճարային համակարգը ամբողջությամբ առցանց ռեժիմ տեղափոխելու որոշման մասին։