Հայաստանում երբևիցե գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011 թվականի հուլիսի 31-ին՝ +43,7 աստիճան, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա փոխանցմամբ՝ Երևանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը 2018 թվականի հուլիսի 12-ին էր՝ +42,4 աստիճան։