Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետրոսյանն ազատվել էր ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից:
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել ապրիլի 30-ին, այդ պաշտոնն զբաղեցնում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից: Մայիսի 1-ին մամուլը գրել էր, որ Դանիելյանի ազատման պատճառը կառույցում հայտնաբերված չարաշահումներն են։ Մայիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Դանիելյանը կալանավորվել է։