Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, Armenia Today-ին հայտնել է ՀՀ արատքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև հավատարմագրման երկրի իշխանությունների հետ»,- հավելել է խոսնակը։
Մինչ հունիսի 13-ը՝ Իրանի դեմ իսրայելական գործողության մեկնարկը, Իրանը և ԱՄՆ-ն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացրել էին բանակցությունների 5 փուլ։ Վեցերորդ փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, չեղարկվել էր իսրայելական հարձակման մեկնարկից հետո։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Կարդացեք նաև՝