ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի մանկավարժական համալսարանում (Beijing Normal University), հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
Նշվում է, որ Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:
«Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ՝ փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։