Հուլիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը, որը կուղեկցվի սոլո և դուետային համարներով, դաշնամուրային ստեղծագործություններով և նոր կոմպոզիցիայի բացառիկ պրեմիերայով:
Ծրագրում ընդգրկված են ոչ միայն հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների, այլև Յոհան Բախի, Վոլֆգանգ Մոցարտի, Ֆրիդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրիաբինի, Սերգեյ Ռախմանինովի, Անտոնին Դվորժակի, Պաուլ Հինդեմիտի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Առաջին անգամ բեմում կհնչի Վահան Արծրունու «Մայրիներ և նոճիներ» ստեղծագործության հիման վրա գրված երգչախմբային նոր գործ՝ հատուկ «Խազեր» երգչախմբի համար։
Համերգի սկիզբը՝ ժամը 19: 30-ին: Տոմսերն արժեքը՝ 3-5 հազար դրամ։