Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժն զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։