«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարություն է տարածել մայիսի 31-ին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ խնդիրը դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։
«Երեկ Հայաստանի էներգահամակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Խնդիրը պայմանավորված էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի՝ Իրանի էներգահամակարգից վթարային անջատմամբ»,- մանարամասնել են ընկերությունում։
Միևնույն ժամանակ՝ տեղեկացրել են, որ մայիսի 31-ին՝ ժամը 22:10-ին, խնդիրը շտկվել է, և բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է: