Մայիսի 25-31-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Հայաստանում շաբաթն սկսվեց միջազգային ֆորումով, որին մասնակցում էին Սլովակիայի վարչապետը, Ֆրանսիայի, Հունգարիայի արտգործնախարարները և այլք:
- Ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է Գորիսում հյուպատոսություն բացելու մասին:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի մայր օրենքին չհամապատասխանելու դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի:
- Մայիսի 28-ին Հայաստանը տոնել է Անկախության օրը:
- Ադրբեջանական կողմը մայիսի 29-ին և 31-ին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի 2 տուն, մեկ մանր եղջերավոր կենդանի։
- Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի երկու նախկին աշխատակից:
- Արտակ Զեյնալյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
- Փաշինյանը եկեղեցիները «չուլանացված» է անվանել։
- Իրեն ուղղված քննադատություններից հետո գրառումներ է արել ու նորից պատասխան արձագանքների արժանացել։
- Թուրքիայիում սկսել են աշխատել նոր Սահմանադրության վրա:
- Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է հանդիպել Ստամբուլում՝ հունիսի 2-ին:
նոր