Newmag հրատարակչությունը հունիսի 21-ին և 22-ին մշակութային փառատոն կանցկացնի Երևանի Երազ այգում:
«Գրական ու մշակութային 2 օր՝ լի երաժշտությամբ և գինեբույրով, նոր գրքերով ու հեղինակներով, գրական ու ստեղծագործական հանդիպումներով, յուրօրինակ նախագծերով ու ամառային թեժ զեղչով՝ մինչև 40 %»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։
Newmag-ը տոնում է հրատարակչության 7-րդ տարեդարձը ու այդ առիթով 10 նոր հրատարակություն կներկայացնի՝ Կարեն Մաքմանուսի «Մեզնից մեկը վերադարձել է» (մաս3), Լուկա Կայոլիի «Մբապե», Առնոլդ Շվարցնեգերի «Օգտակար եղիր», Ֆրեդերիկ Բաքմանի «Բրիտ Մարին եղել է այստեղ» և Նարինե Աբգարյանի «Ապրել» գրքերը։
Փառատոնային օրերին հասանելի կլինեն նաև 5 նոր մանկական գրքեր «Երազ» մատենաշարից։
Կազմակերպիչները նախատեսել են նաև հայ ջազմենների հետ հանդիպում, կենդանի կատարումներ, գինու համտես։