Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսին կանցկացվի եռօրյա Tech Week միջոցառումը՝ նվիրված Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը: Սա տեխնոլոգիական միջոցառումների շարք է, որը մեկ վայրում է միավորում հայկական ՏՏ խոշորագույն իրադարձությունները։
Ծրագրի շրջանակներում կանցկացվեն Wings գաղափարների մրցույթ և ԴևHacks հաքատոն։ Նախատեսված են նաև մոտիվացիոն ելույթներ և պանելային քննարկումներ:
Ծրագրի հիմնական նպատակը ՏՏ համայնքների հավասարակշռված և կայուն զարգացումն է: Կազմակերպիչները նշել են, որ մարզերում նոր թիմերի ստեղծումը և մարդկանց գիտելիքներով ու հմտություններով զինելը նոր հնարավորություններ կբացեն և կօգնեն բացահայտել ամբողջ ներուժը։
Tech Week-ը կանցկացվի հուլիսի 4-ից 6-ը՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։ Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ: