Մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ցերեկը կանխատեսվում է 23-25, երեկոյան՝ 15-17 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-17 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 23-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 18-22, հովտային շրջաններում 27-29 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 22 աստիճան տաքություն: