ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին, հայտնում են Երրորդ նախագահի գրասենյակից։
33 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 8-ին, Շուշին ազատագրվել էր։ Տասնամյակներ շարունակ այս օրը հայ ժողովուրդը նշում է ադրբեջանական օկուպացիայից Արցախի ազատագրման, ինչպես նաև Ստեփանակերտի պաշարման ավարտի տարեդարձը։ Հենց այս իրադարձություններն էին հանգեցրել Արցախի շրջափակման ճեղքմանը և դարձել պատերազմի արդարացի ավարտի շրջադարձային կետ։ Մայիսի 8-ը համարվում է նաև Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական տոնը և նրա կազմավորման օրը։