Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ում հրապարակված տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին:
«Դուք չեք ցանկանում հեռու մնալ հասարակությունից, սակայն կատարում եք հրաշալի աշխատանք և դա անում եք ամեն օր նույն կազմով, որպեզի փրկեք մարդկանց կյանքերը: Շնորհակալություն Ձեզ ձեր խիզախության, նվիրման և քրտնաջան աշխատանքի համար: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է Մխիթարյանը:
https://www.instagram.com/p/B_UnwHeJStD/?utm_source=ig_embed