2025-ի մարտին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 22 978-ով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներից։
«2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129 887, 2024-ի մարտին՝ 152 865 զբոսաշրջիկ»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Այս տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37 %), Վրաստանից (15%) և Իրանից (9%), հավելել են կոմիտեից։