66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Ղուլյանը ծնվել է 1958 թվականին Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։
Նա մեծ ներդրում ունի ՀՀ-ում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։ Նրա նախագծերով վերականգնվել են Կոտայքի մարզի Ձագավանք եկեղեցին, Առինջի մատուռը, կազմել է Նուռնուսի եկեղեցու, Երևանի մոնղոլական դամբարանի վերականգնման նախագծերը, մասնակցել է Մաքրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքներին և այլն։
Ղուլյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում կառուցվել են նոր եկեղեցիներ։