Ադրբեջանում գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման, «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ անձինք սպանվել են գերեվարման ընթացքում։ Թեև գերիների սպանված լինելու առնչությամբ ապացույցներ չունենք, բայց շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների»,- ասել է Սահակյանը։
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները: