ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից իրականացված մշտադիտարկումը ցույց է տվել Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրների առկայության և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների բացակայության մասին, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Մանասյանը արտահերթ զեկույց է հրապարակել «Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ»։
«ՄԻՊ խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր անձի՝ միջազգային և ներպետական իրավական չափորոշիչներին համապատասխան անձնական տվյալների պաշտպանության իրացումը»,- ասվում է հաղորդագրությունում։