Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Բացի այդ, Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Նշվում է, որ Լոռու մարզում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Վարդենիս, Բերդ քաղաքներում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Գերատեսչությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։