Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, ըստ որի՝ 2025-ի փետրվարին Հայաստան է այցելել 117,372 զբոսաշրջիկ։
Նախորդող տարվա փետրվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 127,241։
Ըստ գերատեսչության տվյալների՝ 2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):