Փետրվարի 25-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություն է ստացել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության ծառայողներին «Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Տաթևիկ Ս․-ն հայտնել է, որ 2024թ․ դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Շահումյան փողոցի 9/50 հասցեում գտնվող, «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողացել սյուների վրա տեղադրված թվով 4 տեսանկարահանող սարք։
Տաթևիկ Ս․-ն հայտնել է նաև, որ արտադրամասի պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել մեկ համակարգչի էկրան, մեկ ստեղնաշար և մեկ հիշողության սարք (DVR):
Կայքի տեղեկություններով՝ իրավապահների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: