Ապրելու արժեքի ինդեքսով Երևանն աշխարհի 327 քաղաքների մեջ զբաղեցնում է 184-րդ տեղը, հայտնում է Numbeo-ն։
Ըստ 2025 թվականի տվյալների՝ ապրելու ծախսերի ինդեքսով Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ առաջ անցնելով Մոսկվայից, Թբիլիսիից, Բաթումիից, Պեկինից, Ռիո դե Ժանեյրոյից, Բուդապեշտից և Բաքվից։
Համեմատության համար տարածաշրջանի մյուս քաղաքները դասակարգվել են հետևյալ կերպ․ Ստամբուլը՝ 188-րդ, Թբիլիսին՝ 236-րդ, Մոսկվան՝ 250-րդ, Բաքուն՝ 252-րդ, Բաթումին՝ 260-րդ և Թեհրանը՝ 282-րդ հորիզոնականում։
Համաշխարհային մասշտաբով՝ կյանքի ամենաբարձր արժեք ունեցող քաղաքներն են Ցյուրիխը, Լոզանը և Ժնևը:
Numbeo առցանց տվյալների բազան ստեղծվել է 2009 թվականի ապրիլին։ Կայքը պարունակում է տեղեկատվություն սպառողական, անշարժ գույքի գների և կյանքի որակի ցուցանիշների մասին։ Numbeo-ի տվյալները կարող են ավելացվել կամ փոփոխվել ցանկացած անձի կողմից, ով մուտք ունի կայք: