ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, տեղեկացրել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնել է գերատեսչությունը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկությամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։