ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Ծառայությունը հայտնել է նաև, որ փետրվարի 15-17-ը Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ջերմուկ, Ապարան, Ծաղկաձոր, Մարտունի, Գավառ, Աշտարակ, Հրազդան քաղաքներում, Տանձատափ, Ֆանտան և Մելիքգյուղ գյուղերում, հայտնել է ՆԳՆ-ն։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։