Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը։ ՆԳՆ Փրկարար ծառայության տվյալներով՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։