Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է կեղծ զանգերի ու առաջարկների մասին։
«Զանգում են ձեզ բջջային օպերատորի անունից, առաջարկում են հղումով անցնել և, իբր, գրանցվել 5G։ Զանգում են հայկական համարից՝ համարի տերը տեղյակ էլ չէ, կեղծվում է զանգը»,- գրել է նա։
Մարտիրոսյանը նման դեպքերում քաղաքացիներին խորհուրդ է տվել 2 հանգամանք հաշվի առնել։
«Եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել կամ կոդ տրամադրել, տվյալներ են ուզում, ապա անջատում եք զանգը, հետ եք զանգում և ճշտում կատարում»,- հավելել է նա։