ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում, հայտնում է գերատեսչությունը։
«Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով որպես նախարարության աշխատակից, ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է տարածում։ Նման աշխատակից չունենք, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծվել և չենք նախատեսում ստեղծել»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հորդորում է անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը։
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...