Հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 6-8, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1-4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -4-ից 1 աստիճան։
Լոռու մարզում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8, հովտային շրջաններում՝ 5-7 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-9 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-9 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 7-9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -3-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից -4, նախալեռնային շրջաններում՝ 5-9, հովտային շրջաններում 10-14 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 10-ից -2 աստիճան տաքություն: