Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը կազմակերպում է դեպի Մայր Հայրենիք և Սուրբ Էջմիածին համահայկական ուխտագնացություն, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հայ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերը պատրաստվում են համահայկական ուխտագնացությանը, այդ մասին ծանուցում իրենց գաղթօջախներում, ընտրում մասնակիցներին։ Հայաստանում նրանց սպասվում են այցելություններ պատմական սրբավայրեր, հանդիպում Վեհափառ հայրապետի հետ, նորաօծ Տաճարում մասնակցություն սրբազան պատարագի, ընտանիքի թեմայով աշխատարաններ և ժամանցային ծրագրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ այն կրելու է «Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։