Հայաստանի առանձին շրջաններում հունվարի 19-ի երեկոյան ժամերին սպասվում է թույլ ձյուն, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին սպասվում է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-5 աստիճանի, երեկոյան կդիտվի 0-ից +2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +1-ից +3 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից +3 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +1-ից +4 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 4-7 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։
Արցախում, Yandex.com-ի տվյալներով, սպասվում է 4-7 աստիճան տաքություն։