ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել են ՀՀ ճանապարհների իրավիճակի մասին՝ հունվարի 17-ի դրությամբ։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Տաշիր քաղաքում մառախուղ է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հավելել է, որ ժամը 9:00-ի դրությամբ՝ Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։
ՆԳՆ տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծառայությունից վարորդներին խորհուրդ են տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։