Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Գևորգյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ․ դեկտեմբերից։ 2015-2021թթ․ զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։