Հայաստանի դպրոցներից մեկում առաջին դասարանցուն ծեծի ենթարկելու համար ուսուցչուհին ազատվել է աշխատանքից, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
«Առաջին դասարանում ուսուցչի կողմից երեխային ծեծելու մասին ահազանգ է ստացվել, ինչից հետո նախարարությունը կապ է հաստատել կրթության տեսչության, ոստիկանության և դատախազության հետ։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցչուհին ազատվել է աշխատանքից»,- հայտնել են վարչությունից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է նաև, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ նշված ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ։