Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի, զգուշացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ դա պայմանավորված է Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ։ Ըստ այդմ՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Կարող ենք աջակցել գերիների ազատ արձակմանը, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան․ ԿԽՄԿ
Մենք կարող ենք աջակցել գերության մեջ գտնվողների ազատ արձակմանը և տեղափոխմանը, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան, հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան...