Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին, հայտնել է «Ազգային ճակատը»։
«Ազգային ճակատը» տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիները պատմել են իրենց հետ տեղի ունեցածի մասին։
«Ինձ սև բերետավորերը 3 հոգով բռնել են ու սկսել են հարվածել»,- հայտնել է ակցիայի մասնակից Գարիկը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։