Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության մոտ Հայ երիտասարդական ֆեդերացիան հանրահավաք է անցկացրել՝ ընդդեմ Սահմանադրությունը փոխելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերի։
«Մենք՝ որպես հայ ժողովուրդ և հայ երիտասարդություն, մերժում ենք ձեր ընկերներ Ալիևի և Էրդողանի պահանջով ցանկացած օրինական ազգային փաստաթուղթ փոխելու և Արցախը՝ որպես մեր հայրենիքի անբաժանելի մաս ջնջելու կոչը»,- ասել են ցուցարարները։
Նրանք վանկարկել են՝ «Արցախը կենդանի է» և «Արցախը Հայաստան է»։ Ցուցարարներն ընդգծել են Հայաստանի վարչապետի հայտարարությունների նմանությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի պատգամավորների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջներին։
«Հայ ազգի ճակատագիրը ժողովրդի իշխանության մեջ է, այլ ոչ թե իշխանության մեջ գտնվող մարդկանց ձեռքում»,- եզրափակել են ակտիվիստները։
Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։
Armenia Today-ը երևանցիների շրջանում հարցում էր անցկացրել՝ պարզելու, թե արդյոք նրանք համաձա՞յն են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Առաջին անգամ եմ լսում. Կոստանյանը՝ 60 վարորդի ազատման դիմումի մասին
Քաղաքային իշխանությունները տեղյակ չեն ցածր աշխատավարձի պատճառով 60 վարորդի աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնելու մասին, հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար...