Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հերքելով նախօրեին տարածված տեղեկությունն այն մասին, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։
«Այն, որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի»,- ասված է հայտարարությունում։
Համայնքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է, խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։
Նշվում է, որ ավելի ուշ քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։
«Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ տեղյակ չենք, համարում ենք, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։ Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրել էր Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանին, ով ՔՊ կուսակցության անդամ է, քաղաքացու կոկորդը դանակով կտրելու փորձի մեջ։
Երևանի քաղաքապետարանը Ջազի օրվա համերգի համար քաղաքային բյուջեից ծախսել է շուրջ 34,5 միլիոն դրամ․ ԶԼՄ
Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից շուրջ 34,5 միլիոն դրամ (90 000 դոլար) է ծախսել ապրիլի 30-ին մայրաքաղաքի Կասկադում Ջազի միջազգային օրվան...