Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենում դուրս կգա երեք վագոնով նոր շարժակազմ, հայտարարել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Սեդրակյանի խոսքով՝ այժմ չկա որևէ գնացք, որը կանգնած է․ «Բոլորը վերանորոգվել են, աշխատանքի մեջ են լինելու։ Նախկինում ևս երեք շարժակազմ էր դուրս եկել երեք վագոնով, սա 4-րդն է լինելու»,- ասել է Բաբկեն Սեդրակյանը։
Նախորդ երկու շարժակազմերը գիծ էին դուրս բերվել 2023 թվականի դեկտեմբեր ամսին՝ ամեն շարժակազմը երեք վագոնով։
Մանրամասները՝ տեսանյութում։