Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 12-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ցուցահանդեսներ և համաժողովներ». Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ոճրագործության 110-ամյակի միջոցառումների մասին
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ թեմատիկ ցուցահանդեսներ կանցկացվեն Հայաստանում, Ռուսաստանում և մի շարք եվրոպական երկրներում, իսկ Երևանում կանցկացվի միջազգային...