Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում գտնվող սրճարանում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 3 անձ, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
«Դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, քանդվել են սանհանգույցի և խոհանոցի կախովի առաստաղը՝ 8 քմ, շինության ետնամասի արտաքին պատը՝ 4 քմ: Տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Ս․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը
Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել ադրբեջանական բանտում հայտարարած հացադուլը։ Խորհուրդը...