Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել՝ առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է:
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Արքեպիսկոպոսներ Աջապահյանը և Գալստանյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հոգևորականի հետ․ ԶԼՄ
Արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահաղյանին և Բագրատ Գալստանյանին, որոնք գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում, թույլատրվել է հանդիպել հոգևորականի հետ՝ հաղորդություն...