«Парк горького» и «Цветы» խմբերի հիմնադիր, ռոք երաժիշտ Ստաս Նամինի (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, ընդունել է եղբոր և տատիկի սպանության մեղքը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը:
«Երկու սպանություն՝ եղբորս ու տատիկիս»,- ասել Ռ. Միկոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գործողությունների համար են իրեն տարել քննչական բաժին, հայտնում են գերատեսչությունից։
Հոկտեմբերի 19-ին Կրյուկովո գյուղում գտնվող ընտանիքի տնակում հայտնաբերել են 85-ամյա Պոլինա Տկաչենկոյի (Ստաս Նամինի կնոջ մայրը) և ռոք երաժիշտի 30-ամյա որդի Արտյոմի մարմինները:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները նախ տան բակում խոտերի վրա ընկած հայտնաբերել են Ա. Միկոյանի դին, իսկ հենց տանը՝ Ռ. Միկոյանին և սպանված Պ. Տկաչենկոյին։ Սակայն քննիչները ոչ սենյակում, ոչ բակում պայքարի հետքեր չեն հայտնաբերել։
Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, սպանությունից հետո շտապօգնություն է զանգահարել ինքը՝ Միկոյանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանցագործության պատճառ է դարձել անշարժ գույքի շուրջ ծագած վեճը։ Իր հերթին, Նամինի նախկին կինը՝ Աննա Իսաևան, RT-ին տված մեկնաբանությունում նշել է, որ Ռոմանը չի կարող սեփականության նկատմամբ հավակնություններ ունենալ, քանի որ նա նախորդ ամուսնությունից իր առաջին կնոջ որդին է։ Նամինը նրան չի որդեգրել։
Ստաս Նամինը պատմել է, որ խորթ որդին «միշտ տականք է եղել»: Արվեստագետն ընդգծել է, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ ու երբեք հարազատ չի համարել։