ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողի անունը։
«Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)։ Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը։
Չեմ բացառում․ ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, միևնույն ժամանակ, չի պնդել, որ միանշանակ բարձրանալու է։...