• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Օգոստոս 2025 08:18
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանը հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Հասարակություն,
07 Դեկտեմբեր 2022 10:53
ShareShareShare
Հայաստանը հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
telegram

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանը հիշում է 25 000 մարդու կյանք խլած ողբերգության զոհերին։ Տեղական ժամանակով ժամը 11:41-ին Հայկական ԽՍՀ հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 8 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ, որբ զբաղեցրել է մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ 1 միլիոն բնակչությամբ։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ, Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ 9 բալ, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)՝ 8 բալ՝ 12 բալանոց սանդղակից։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Երևանում և Թբիլիսիում։

Տարերային աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 000 մարդ, 140 000-ը հաշմանդամ է դարձել, 514 000 մարդ զրկվել է տնից։ Տարերքը ոչնչացրել է Գյումրիի բնակֆոնդի 80 %-ից ավելին, Կիրովականում՝ շենքերի կեսը։

Ընդհանուր առմամբ, աղետից տուժել է 21 քաղաք և 350 գյուղ (որից 58-ն ամբողջությամբ ավերվել է)։ Ամբողջությամբ ավերվել է Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ ավերվել է 21 քաղաք, այդ թվում՝ Լենինականը, Ստեփանավանը, Կիրովականը։

Երկրաշարժը խաթարել է հանրապետության արդյունաբերական ներուժի մոտ 40%-ը։ Փլուզվել կամ վթարային են դարձել  210 000 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցներ, 42 հազար տեղանոց մանկապարտեզներ, 416 առողջապահական հաստատություններ, երկու թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակութային կենտրոն։ Շարքից դուրս են եկել 600 կմ ճանապարհներ։ Ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են 10 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծեր, 230 արդյունաբերական ձեռնարկություններ։

2021 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ աղետի գոտում տուժածների բնակարանաշինության կառավարական հանձնաժողովի ջանքերով 5419 ընտանիքից 5177-ի բնակարանային խնդիրը լուծվել է 67 մլրդ դրամով, սակայն ծրագրի ավարտին 28 ընտանիք մնում է անօթևան։

Օգնություն Հայաստանին ամբողջ աշխարհից

Հայաստան օգնություն է եկել աշխարհի բոլոր ծայրերից։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում հռչակվեց «պերեստրոյկա», և ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը (երկրաշարժի ժամանակ նա այցելում էր ԱՄՆ, բայց ընդհատեց այցը և ժամանեց Հայաստան) կոչ արեց Արևմտյան երկրներին օգնել Խորհրդային Հայաստանին։

Օգնություն է ստացվել 113 երկրներից և բազմաթիվ միջազգային կազմակերպություններից: Փլուզված տարածքների վերականգնման և երկրաշարժի հետևանքների վերացման համար ներգրավել են խորհրդային բոլոր հանրապետությունները, ինչպես նաև Բելգիան, Իսրայելը, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Շվեյցարիան և այլ երկրներ, որոնք Հայաստան են ուղարկել փրկարարական տեխնիկա, մասնագետներ, սննդամթերք և դեղամիջոցներ։

45 000 խորհրդային շինարարներ ուղարկվել են ավերված օբյեկտները վերականգնելու համար։ Փրկարարական աշխատանքներին, բացի կամավորներից, մասնակցել է ավելի քան 20 հազար զինվոր և սպա, փլատակների մաքրման համար կիրառվել է ավելի քան 3000 միավոր զինտեխնիկա։

Երկրաշարժից մի քանի օր անց Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն է խնդրել։

Հայ ժողովրդին սարսափելի այս օրերին աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի հասարակական և մշակութային գործիչներ։ Շառլ Ազնավուրն առաջիններից էր, որն արձագանքել է հայրենակիցների վշտին։ Երկրաշարժի արդեն երկրորդ օրը նա հիմնել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությունը։

Ազնավուրը կազմակերպել է բարեգործական աճուրդներ, համերգներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է Հայաստանի օգնության ֆոնդին։ Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ազնավուրը Ժորժ Գարվարենցի հետ համագործակցությամբ գրել է Pour toi Arménie երգը, որը ձայնագրվել է ֆրանսիացի հայտնի արտիստների կողմից։

Անգնահատելի է 1988 թվականի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից հիմնադրված «Ազնավուրը հանուն Հայաստանի» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որը մշտապես աջակցել է երկրաշարժից տուժածներին և շարունակում է իր գործունեությունը։

Հայաստանն աջակցություն է ստացել բրիտանական ռոքի և մետալի լեգենդներից, որոնք հիմնել են Rock Aid Armenia բարեգործական նախագիծը՝ 20-րդ դարի ամենամեծ բնական աղետներից մեկի զոհերի համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Նախագծի հեղինակն ակտիվիստ Ջոն Դին էր, որն ի սկզբանե մեկնել էր Հայաստան՝ հեռուստատեսության համար ազետի գոտուց կադրեր նկարահանելու համար:

«Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսա։ Ինձ թվում էր, որ պետք է ինչ-որ բան անել»,- ասել է Դին:

Նախագծին մասնակցել են Դեյվ Գիլմուրը, Բրայան Մեյը, Թոնի Այոմին, Փոլ Ռոջերսը, Ալեքս Լայֆսոնը, Բրայան Ադամսը, Քիթ Էմերսոնը, Ռոջեր Թեյլորը, Ռիչի Բլեքմորը, Յան Փեյսը, Իեն Գիլանը և այլք։ 1989 թվականի հուլիսին նրանք ձայնագրել են բարեգործական ալբոմ, որը ներառում էր լեգենդար Lake Palmer, Black Sabbath, Deep Purple, Led Zeppelin, Pink Floyd, Queen, Yes, Whitesnake և այլ խմբերի հիթերի քովեր տարբերակները։ Այդ հավաքածուն առաջին բարեգործական ալբոմն էր Մեծ Բրիտանիայում, որն ստացել է «Ոսկե» կարգավիճակ: Նույն 1989 թվականին թողարկվել է Rock Aid Armenia վավերագրական ֆիլմը։

Ամերիկացի հայտնի դերասանուհի Օդրի Հեփբերնը Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար նվիրաբերել է Vogue ամսագրի գովազդի նկարահանումից ստացած իր 50,000 դոլար հոնորարը։ 1980-ի վերջին Հեփբերնը գործնականում հեռացել է կինոյից, իրեն նվիրել բարեգործությանը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն էր:

2008 թվականին Գյումրիում կանգնեցվել է «Անմեղ զոհեր, ողորմած սրտեր» հուշարձանը՝ նվիրված 1988 թվականի ողբերգական իրադարձություններին։ 2015 թվականին Սպիտակում բացվել է երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորների հուշարձանը։ Այն ստեղծվել է Ռուսաստանի ռազմական պատմական ընկերության նախաձեռնությամբ՝ հանրային նվիրատվություններով։

Ֆիլմեր՝ 1988 թվականի սարսափելի իրադարձությունների մասին

Սպիտակի երկրաշարժի մասին մի քանի ֆիլմ է նկարահանվել։ Դրանց թվում են երեք վավերագրական ֆիլմեր, որոնք թողարկվել են ԽՍՀՄ-ում ողբերգությունից մեկ տարի անց՝ «Հայաստան. դժոխքի յոթ օրերը», «Զենքերը զանգերի վրա» և «Երկրաշարժ»։

2016 թվականին կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նկարահանել է «Երկրաշարժ» գեղարվեստական ​​ֆիլմը, որը ցուցադրվել է մի քանի երկրներում և Սանկտ Պետերբուրգի «Виват кино России» XXV կինոփառատոնում ստացել է մրցանակ լավագույն օպերատորի աշխատանքի համար։ 2018 թվականին էկրան է բարձրացել Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը 2019 թվականին Հայաստանից առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

telegram
Tags: Աղետի գոտիԳյուրիՍպիտակի երկրաշարժ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 6-ին

06 Օգոստոս 2025 07:34

Հայաստանի մարզերում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

05 Օգոստոս 2025 22:34

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում, հայտնել է մեդաիփորձագետ Արթուր Պապյանը։ Նա զգուշացրել է, որ խաբեբաները կարող են արգելափակել...

Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

05 Օգոստոս 2025 21:14

Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» - «Վան» հանդիպումը խոտածածկի պատճառով տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան...

Բժշկական կենտրոնից վճարային տերմինալ են հափշտակել

Բժշկական կենտրոնից վճարային տերմինալ են հափշտակել

05 Օգոստոս 2025 14:49

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզի բժշկական կենտրոններից մեկից վճարային տերմինալ են հափշտակել։ Նշվում է, որ 2025 թվականի...

Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն

Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն

05 Օգոստոս 2025 14:13

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է...

ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է օգոստոսի 5-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

05 Օգոստոս 2025 10:03

Օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Ավելին
  • Լուրեր
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ․ սպասվում է եռակողմ հանդիպում՝ Թրամփի և Ալիևի հետ

06 Օգոստոս 2025 08:18
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 6-ին

06 Օգոստոս 2025 07:34
Թրամփի նման խաղաղարար չկա․ Ուիլսոն

Թրամփի նման խաղաղարար չկա․ Ուիլսոն

06 Օգոստոս 2025 00:43
Թրամփի հատուկ բանագնացը խոսել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության մասին

Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան․ Պետդեպարտամենտ

06 Օգոստոս 2025 00:17
ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը և ընդգծել աճող առևտրաշրջանառությունը

ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը և ընդգծել աճող առևտրաշրջանառությունը

05 Օգոստոս 2025 23:20
Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

05 Օգոստոս 2025 22:34
Մալխաս Ամոյանը հռչակվել է Եվրոպայի քառակի չեմպիոն

Հայ ըմբիշները Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում 3 մեդալ են նվաճել

05 Օգոստոս 2025 21:55
Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

05 Օգոստոս 2025 21:14
Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

05 Օգոստոս 2025 20:31
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

05 Օգոստոս 2025 19:57
Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

05 Օգոստոս 2025 19:31
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավորին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավորին

05 Օգոստոս 2025 18:39
Իրանը կրկին կոշտ արձագանքով է սպառնում «Զանգեզուրի միջանցքը» իրագործել ցանկացողներին

Իրանը կրկին կոշտ արձագանքով է սպառնում «Զանգեզուրի միջանցքը» իրագործել ցանկացողներին

05 Օգոստոս 2025 18:19
15,000 դոլարի գրավ վիզաների համար. ԱՄՆ-ն սկսում է փորձնական ծրագիր

15,000 դոլարի գրավ վիզաների համար. ԱՄՆ-ն սկսում է փորձնական ծրագիր

05 Օգոստոս 2025 17:59
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

Ռուսական կազմակերպություններն Արցախից տեղահանվածներին հումանիտար օգնություն կտրամադրեն

05 Օգոստոս 2025 17:36
Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների

05 Օգոստոս 2025 17:06
Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ դեպքի առնչությամբ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ դեպքի առնչությամբ ՔԿ-ն վարույթ է հարուցել

05 Օգոստոս 2025 16:58
ArCa-ի հետ կապված խնդիրը սարքի խափանման հետևանք էր. ԿԲ փոխնախագահ

ArCa-ի հետ կապված խնդիրը սարքի խափանման հետևանք էր. ԿԲ փոխնախագահ

05 Օգոստոս 2025 16:35
Գնաճն արագացել է՝ կազմելով 3,9%․ ԿԲ փոխնախագահ

Գնաճն արագացել է՝ կազմելով 3,9%․ ԿԲ փոխնախագահ

05 Օգոստոս 2025 16:01
Բժշկական կենտրոնից վճարային տերմինալ են հափշտակել

Բժշկական կենտրոնից վճարային տերմինալ են հափշտակել

05 Օգոստոս 2025 14:49
ԵՄ, ԱՄՆ դեսպանները Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահներն են․ Արմեն Աշոտյան

ԵՄ, ԱՄՆ դեսպանները Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահներն են․ Արմեն Աշոտյան

05 Օգոստոս 2025 14:38
Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն

Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն

05 Օգոստոս 2025 14:13
Ուղիղ․ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ասուլիսը

Ուղիղ․ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ասուլիսը

05 Օգոստոս 2025 14:09
Ձևավորված սպասելիքները չպետք է շտապեցնեն Սամվել Կարապետյանի թիմին․ Աշոտյան

Ձևավորված սպասելիքները չպետք է շտապեցնեն Սամվել Կարապետյանի թիմին․ Աշոտյան

05 Օգոստոս 2025 14:00
Բանտից դուրս գալուց հետո նույնպես ապօրինի միջամտում են անձնական կյանքին, գործունեությանը․ Աշոտյան

Բանտից դուրս գալուց հետո նույնպես ապօրինի միջամտում են անձնական կյանքին, գործունեությանը․ Աշոտյան

05 Օգոստոս 2025 13:57
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ

05 Օգոստոս 2025 13:38
Ուղիղ․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը

Ուղիղ․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը

05 Օգոստոս 2025 13:22
Ռումինիան ու Չեխիան հայտնել են ադրբեջանական աղտոտված նավթ ստանալու մասին

Ռումինիան ու Չեխիան հայտնել են ադրբեջանական աղտոտված նավթ ստանալու մասին

05 Օգոստոս 2025 13:10
«Դեմ չեմ լինի»․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու մասին

«Դեմ չեմ լինի»․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու մասին

05 Օգոստոս 2025 12:47
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս

05 Օգոստոս 2025 12:39
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ․ սպասվում է եռակողմ հանդիպում՝ Թրամփի և Ալիևի հետ

06 Օգոստոս 2025 08:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում եռակողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այդ մասին...

ԿարդալDetails
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 6-ին

06 Օգոստոս 2025 07:34

Հայաստանի մարզերում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ