Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացի-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում:
Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի-Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց: Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2022/09/304632144_651727746309248_4021331929528358314_n-1-982x1024.jpg)