Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Բոլորս էլ կուզենայինք ավելի լուսավոր թեմաներով ճանաչել Հայաստանը, նրա գեղեցկությունը, նրա ուրախությունն ու հյուրընկալությունը, բայց այսօր մի տխուր միտք ունեմ սարսափելի պայթյունից սգացող Երևանի մասին։ Ցավակցում եմ Հայաստանում գտնվող իմ ընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դիվանագետը։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին
70 տարի առաջ այս օրը՝ 1955 թվականի հուլիսի 20-ին, կյանքից հեռացավ Գալուստ Գյուլբենկյանը՝ գործարար, արվեստի գործերի կոլեկցիոներ և բարերար: Մահվան...