Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Օգոստոսի 16-ի առավոտվա դրությամբ՝ զոհվել է 16 մարդ, 17 քաղաքացի համարվում է անհետ կորած, 60-ից ավելի մարդ օգնության է դիմել տարբեր բժշկական կենտրոններ։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին
Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել...